ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Արմեն Աշոտյանի համար ՍԴ-ի նկատմամբ հարձակումները եղել են ծուռ

Արմեն Աշոտյանի համար ՍԴ-ի նկատմամբ հարձակումները եղել են ծուռ
22.09.2020 | 16:04

ՍԴ-ի նկատմամբ հարձակումները ու դրանից բխող զարգացումները ի սկզբանե եղել են ծուռ, հակասահմանադրական, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա նշեց, որ, ի սկզբանե, փոսը լավ չէր փորված։ «Այդ գործի ֆունդամենտը լավ գցած չի», - ասաց Աշոտյանը։ ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ ՍԴ-ի շուրջ, ի սկզբանե սխալ էր։ «Հիմա նստենք, քննարկենք՝ դերասանների «մակիաժը» լա՞վն էր, թե՞ չէ, իմաստ չունի, որովհետև պիեսն ի սկզբանե կեղծ էր», - հավելեց Աշոտյանը:

Դիտվել է՝ 4585

Մեկնաբանություններ